Աշխարհ

07.09.2018 09:44


Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի վերջին կայցելի Ադրբեջան

Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի վերջին կայցելի Ադրբեջան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբեր ամսվա վերջին կայցելի Ադրբեջան։ Այս մասին գրում է «Известия»-ն՝ վկայակոչելով ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովին։

Նա նաև հավելել է, որ մինչև այս տարեվերջ Ռուսաստանը պատրաստվում է հյուրընկալել ՌԴ-Իրան-Ադրբեջան եռակողմ գագաթնաժողովը։

«Մեր հերթն է անցկացնելու հանդիպումը։ Կքննարկենք գործընկերների հետ, թե երբ է նրանց հարմար»,-նշել է Ուշակովը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին էլ Բաքու կայցելի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Իսկ սեպտեմբերի 1-ին Սոչիում կայացել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Քննարկվել էր նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը