Ստամբուլում մասնավոր ուղղաթիռ է կործանվել (տեսանյութ)
Սեպտեմբերի 7-ին Ստամբուլի Բոսթանջը շրջանի ջրերի մոտ վթարի է ենթարկվել մասնավոր քաղաքացիական ուղղաթիռ։Վթարի հետևանքով օդաչուն զոհվել է։ Ողղաթիռում եղած երկրորդ ուղևորը փրկվել է։
Փրկվածը ցամաքային զինտեխնիկայի հայտնի արտադրող «Otokar» թուրքական ընկերության հիմնադիր խորհդի անդամ Հալիլ Ունվերն է։
Աղբյուրը հաղորդում է, որ ուղղաթիռը պատկանել է հենց Ունվերին։
Նախնական տվյալներով՝ ուղղաթիռը կործանվել է եղանակային վատ պայմանանների հետևանքով։
Թուրքիայի հանրապետական դատախազությունը տեղի ունեցածի հետևանքով հետաքննություն է սկսել։
Ստամբուլում մասնավոր ուղղաթիռ է կործանվել (տեսանյութ)
Սեպտեմբերի 7-ին Ստամբուլի Բոսթանջը շրջանի ջրերի մոտ վթարի է ենթարկվել մասնավոր քաղաքացիական ուղղաթիռ։ Վթարի հետևանքով օդաչուն զոհվել է։ Ողղաթիռում եղած երկրորդ ուղևորը փրկվել է։
Փրկվածը ցամաքային զինտեխնիկայի հայտնի արտադրող «Otokar» թուրքական ընկերության հիմնադիր խորհդի անդամ Հալիլ Ունվերն է։
Աղբյուրը հաղորդում է, որ ուղղաթիռը պատկանել է հենց Ունվերին։
Նախնական տվյալներով՝ ուղղաթիռը կործանվել է եղանակային վատ պայմանանների հետևանքով։
Թուրքիայի հանրապետական դատախազությունը տեղի ունեցածի հետևանքով հետաքննություն է սկսել։
Աղբյուրը՝ ermenihaber.am