Աշխատանքային խումբը Ամուլսարի տարածքում «Ոզնաթուփ մեխակ» և «Ապոլո» տեսակի թիթեռի ձվադրման համար բույս չի հայտնաբերել
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր ամփոփելով իր գործունեության 100 օրը` նաև անդրադարձել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հաղորդագրությանը, թե Ամուլսարի տարածքում Կարմիր գրքում գրանցված «Ոզնաթուփ մեխակ» բուսատեսակ և «Ապոլո» տեսակի թիթեռ է հայտնաբերվել։
Նախարարը նշել է, որ իր հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որի մեջ ներգարվվել են գիտնականներ, Վայրի բնության հիմնադրամի և Տեսչական մարմնի ներկայացուցիչներ, Հայաստանի բույսերի Կարմիր գրքի թիթեռների բաժնի ղեկավարը, ինչպես նաև այն անձինք, ովքեր հայտարարել էին, որ գտել են այդ բուսատեսակն ու կենդանին։
Սեպտեմբերի 4-ին տեղում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում աշխատանքային խումբը ներկայացրել է արձանագրություններ՝ համաձայն որոնց հաստատվել է, որ Ամուլսարի տարածքում չկա այն բույսը, որի վրա ձվադրում է«Ապոլո» տեսակի թիթեռըև չի կարող տվյալ վայրը հանդիսանալ այդ թիթեռի բնադրավայր։ Բացի այդ, տրվել են այլ եզրակացություններ, որ խոնավությունը նույնպես բավարար չէ թիթեռի ապրելու համար։
Նախարարությունը լրացուցիչ քայլ էլ է իրականացրել․ ԱԻՆ-ից վերցրել է Ամուլսարի գագաթում հաշվառված վերջին 5 տարիների ջերմային ֆոնի տվյալները և նաև այլ մեթոդաբանությամբ ուսումնասիրել՝ արդյոք այդ պայմաններում թիթեռի ձվադրման համար բավարար կումուլյատիվ ջերմաստիճան կա՞, և նույնպես բացասական եզրակացություն է ստացվել։
Մեխակի մասով նույնպես արձանագրվել է, որ բույսը «Ոզնաթուփ մեխակ» չէ, սակայն այնտեղ այդ ընտանիքի պատկանող լայն տարածված այլ բույսեր կան և հենց դրանցից մեկն է այնտեղ արձանագրվել, որը Կարմիր գրքիբույս չէ։
Նշենք նաև, որ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ բնապահպանության նախարարությանն առաջարկել էր նոր ի հայտ եկած էկոլոգիական գործոնների հիման վրա ուժը կորցրած ճանաչել ՀՀ բնապահպանության նախարարի կողմից 29.04.2016թ. հաստատված թիվ ԲՓ-35 պետական փորձաքննական եզրակացությունը:
Այս կապակցությամբ էլ նախարարը պարզաբանել է, որ Կարմիր գրքում գրանցված կենդանու լինելըորևիցե տարածքում ինքնին Ընդերքի մասին օրենքի 26-րդ հոդվածի հետ առնչություն չունի։ Բայց եթե դա բնակատեղի է, ապա կարող է հանդիսանալ ի հայտ եկած էկոլոգիական նոր գործոն, քանի որ ըստ օրենքի այդ նույն հոդվածի՝ հայցվող տեղամասում արգելվում է ընդերքօգտագործման մասին թույլտվության տրամադրումը, եթե առկա է կարմիրգրքային կենդանու բնադրավայր։
Նախարարն ընդգծել է, որ օրենքում խոսվում է հայցվող տեղամասի մասին, սակայն տվյալ դեպքում տեղամասն արդեն իսկ հայցված է։
Աշխատանքային խումբը Ամուլսարի տարածքում «Ոզնաթուփ մեխակ» և «Ապոլո» տեսակի թիթեռի ձվադրման համար բույս չի հայտնաբերել
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր ամփոփելով իր գործունեության 100 օրը` նաև անդրադարձել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հաղորդագրությանը, թե Ամուլսարի տարածքում Կարմիր գրքում գրանցված «Ոզնաթուփ մեխակ» բուսատեսակ և «Ապոլո» տեսակի թիթեռ է հայտնաբերվել։
Նախարարը նշել է, որ իր հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որի մեջ ներգարվվել են գիտնականներ, Վայրի բնության հիմնադրամի և Տեսչական մարմնի ներկայացուցիչներ, Հայաստանի բույսերի Կարմիր գրքի թիթեռների բաժնի ղեկավարը, ինչպես նաև այն անձինք, ովքեր հայտարարել էին, որ գտել են այդ բուսատեսակն ու կենդանին։
Սեպտեմբերի 4-ին տեղում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում աշխատանքային խումբը ներկայացրել է արձանագրություններ՝ համաձայն որոնց հաստատվել է, որ Ամուլսարի տարածքում չկա այն բույսը, որի վրա ձվադրում է «Ապոլո» տեսակի թիթեռը և չի կարող տվյալ վայրը հանդիսանալ այդ թիթեռի բնադրավայր։ Բացի այդ, տրվել են այլ եզրակացություններ, որ խոնավությունը նույնպես բավարար չէ թիթեռի ապրելու համար։
Նախարարությունը լրացուցիչ քայլ էլ է իրականացրել․ ԱԻՆ-ից վերցրել է Ամուլսարի գագաթում հաշվառված վերջին 5 տարիների ջերմային ֆոնի տվյալները և նաև այլ մեթոդաբանությամբ ուսումնասիրել՝ արդյոք այդ պայմաններում թիթեռի ձվադրման համար բավարար կումուլյատիվ ջերմաստիճան կա՞, և նույնպես բացասական եզրակացություն է ստացվել։
Մեխակի մասով նույնպես արձանագրվել է, որ բույսը «Ոզնաթուփ մեխակ» չէ, սակայն այնտեղ այդ ընտանիքի պատկանող լայն տարածված այլ բույսեր կան և հենց դրանցից մեկն է այնտեղ արձանագրվել, որը Կարմիր գրքի բույս չէ։

7or.am