Քաղաքական

07.09.2018 17:44


Վարդենիսի նախկին քաղաքապետի յուրացումներ է կատարել (տեսանյութ)

Վարդենիսի նախկին քաղաքապետի յուրացումներ է կատարել (տեսանյութ)

Օրերս, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները բացահայտեցին պետական միջոցների յուրացման հերթական դեպքը։
Համագործակցելով ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների հետ, նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2014-2017 թվականներին, Վարդենիսի նախկին քաղաքապետը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, յուրացրել է շուրջ 6,100,000 դրամ։ Նախնական քննությամբ պարզվել է, որ քաղաքի փողոցները լուսավորելու պատրվակով քաղաքապետը համայնքի միջոցներով 258 նոր հենասյուն գնելու համար պայմանագրեր է կնքել մի քանի կազմակերպության հետ։ Նախնական համաձայնությամբ, խողովակներից 91-ը քաղաքապետն ընդունել է մասնակի, հնամաշ և օգտագործած վիճակում։ Արդյունքում՝ յուրացման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափի գումարը։
Պարզվել է նաև, որ 2017 թվականին քաղաքապետը համայնքի միջոցներով գնել է ուղեհարթիչի՝ գրեյդերի 6 անվադող։ Առանց համապատասխան իրավական հիմքերի դրանք տրամադրել է եղբորը պատկանող ընկերությանը՝ պետությանը պատճառելով 996,000 դրամի վնաս։
Նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ։
Քննությունը շարունակվում է։

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս խորագրի վերջին նյութերը