Վայքում մարդատար Газель-ը կողաշրջվել է. կան վիրավորներ
Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Վայք քաղաքի բնակիչ՝ 59-ամյա Սուրիկ Հախվերդյանը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 123.7-րդ կմ հատվածում իր վարած ГАЗ 322133 մակնիշի 29 08 Լ համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջակողմյան հատված և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ՝ Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղի բնակիչ՝ 24-ամյա Մանե Ասատրյանը, Եղեգնաձոր քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Լիանա Այվազյանը, Վայոց Ձորի մարզի Ազատեկ գյուղի բնակիչ՝ 60-ամյա Լյուդմիլա Բաղդասարովան մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված տրանսպորտային միջոցը հաշվառված է «Պազ Պրանս» ՍՊԸ-ի հաշվեկշռում և սպասարկում է Վայք-Եղեգնաձոր երթուղին։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։