Ադրբեջանցի ֆերմերները կարողացել են հասնել ներկրվող կարտոֆիլի մաքսավճարի ավելացման
Ադրբեջանի նախարարների կաբինետը կրկնակի բարձրացրել է երկիր ներկրվող կարտոֆիլի մաքսավճարը։ 15%-ից սակագնային դրույքը բարձրացել է մինչև 30%։ Դա արվել է տեղի ֆերմերների շահերի պաշտպանության համար, որոնք կարտոֆիլ են աճեցնում և վաճառում։
Ըստ գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչ Անար Հուսեյնովի՝ դա արվել է ի պատասխան ֆերմերների բողոքի, թե ներկրվող կարտոֆիլի պատճառով իրենց սեփական ապրանքի պահանջարկը նվազել է։
Ընդ որում, գյուղատնտեսության ոլորտի վերլուծաբան Վահիդ Մահերամլին կարծում է, որ մաքսատուրքի բարձրացումը կհարվածի գնորդների գրպանին․ ներկրված կարտոֆիլն այսուհետ ավելի թանկ կարժենա, և բնակչության գնողունակությունն, առանց այդ էլ, էլ ավելի կնվազի։
Ըստ պաշտոնական տվյալների՝ 2017թ-ին Ադրբեջան է ներկրվել մոտ 161 հազար տոննա կարտոֆիլ։ Այն, մեծ մասամբ, ներկրվում է Ռուսաստանից, Իրանից, Թուրքիայից և Բելառուսից։
Իսկ Ադրբեջանում նախորդ տարի հավաքվել է մոտավորապես 913 հազար տոննա կարտոֆիլ։ Դրա աճեցման ուղղությամբ մասնագիտանում են Գեդաբեկի, Դաշքեսանի, Թովուզի և Ջալիլաբադի շրջանները։
Այսինքն՝ Ադրբեջանի բնակչության կարտոֆիլի պահանջարկի մեծ մասը բավարարվում է սեփական արտադրանքի հաշվին։ Սակայն, ինչպես պատմել է Վահիդ Մահերամլին «Զերկալո» կայքին, վերջին ժամանակներս ադրբեջանական կարտոֆիլի աճեցման և տեղափոխման ծախսերն ավելացել են։ Դա բարձրացնում է ապրանքի ինքնարժեքը, և տեղական կարտոֆիլը ներկրվածի համեմատ մրցունակ չի լինում։

Աղբյուրը՝ jam-news.net