Աշխարհ

08.09.2018 10:44


Ճնշման դեղամիջոցները կարող են քաղցկեղ առաջացնել

Ճնշման դեղամիջոցները կարող են քաղցկեղ առաջացնել

Վրաստանի Առողջապահության նախարարության բժշկական կարգավորման Գործակալությունը պահանջում է շուկայից հեռացնել զարկերակային ճնշումը նվազեցնող ավելի քան 40 դեղամիջոցներ: Այս մասին հաղորդում է «Իմեդի» հեռուստաընկերությունը:

Խոսքը այն դեղամիջոցների մասին է, որոնք պարունակում են հակահիպոթերապևտիկ նյութը՝ «Վալսարտան» (Valsartan): Այս դեղերի վաճառքը դադարեցնելու պահանջով Առողջապահության նախարարությունը արդեն դիմել է երկրի դեղագործական ընկերություններին:

Բժշկական կարգավորման գործակալության դեղագործական դեպարտամենտի գրանցման բաժնի պետ Նաիլի Շենգելիձեն պարզաբանել է, որ այդ որոշման պատճառը գործակալության վերջերս ստացված ծանուցումն է:

Այնտեղ ասվում էր, որ «Վալսարտանը», որը առկա է Zhejiang Huahai Pharmaceuticals չինական ընկերության դեղամիջոցներում, կարող է քաղցկեղ առաջացնել:

Պետք է նշել, որ 2008, 2009 և 2010 թվականներին «Վալսարտան»-ը դարձել է աշխարհում զարկերակային գերճնշման բուժման առավելագույն նշանակված դեղամիջոցը:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը