Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ խոսել է Ռոբերտ Քոչարյանի գործի մասին
Մոսկվայում սեպտեմբերի 8-ին կայացած Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ երկու երկրների ղեկավարները խոսել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի մասին: News.am-ը հայտնում է, որ այս մասին այսօր՝ սեպտեմբրի 9-ին Իջեւանում կայացած «Իմ քայլը հանուն Տավուշի» ներդրումային համաժողովից հետո լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Քննարկվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը»,-ասաց վարչապետը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք խոսե՞լ են Քոչարյանի մասին։ Փաշինյանը չմանրամասնեց, թե մասնավորապես ի՞նչ են քննարկել։
Նշենք, որ ավելի վաղ «Արդյոք Վլադիմիր Պուտինի հետ որևէ հայաստանցի նախկին պաշտոնյայի [խոսքը ենթադրաբար 2008-ի մարտի 1-ի գործի շրջանակներում սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին էր] ճակատագիր քննարկել է» «Ազատության»հարցին էլ Փաշինյանը պատասխանել էր, որ որևէ նման հարց չի քննարկվել։

7or.am