Վարդան Մինասյան. «Մենք չօգտագործեցինք մեր հնարավորությունները և պատժվեցինք»
Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում 0:2 հաշվով պարտվեց Մակեդոնիային:
Խաղից հետո մամուլի ասուլիս է տվել մեր հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: «Շնորհավորում եմ Մակեդոնիային հաղթանակի համար: Նրանք երկու և կես պահից օգտագործեցին երկուսը ու դարձան երկու գոլի հեղինակ: Մենք չօգտագործեցինք մեր հնարավորությունները և պատժվեցինք: Մրցակիցը չզարմացրեց, քանի որ գիտեինք, թե ինչ որակներով էին օժտված: Առաջին գոլը բաց թողեցինք 11 մետրանոցից, իսկ երկրորդը՝ երկրորդ խաղակեսի մեկնարկում»,-ասել է Մինասյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը մյուս հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 13-ին՝ «Հանրապետական» ստադիոնում մրցելով Ջիբրալթարի հետ:

Աղբյուրը՝ armsport.am