Թուրք նախարարը մասնակցել է Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու պատարագին (տեսանյութ)
Սեպտեմբերի 9-ին Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում 3 տարվա դադարից հետո մատուցված պատարագին ի թիվս բազմահազար հյուրերի, ներկա էր գտնվել նաև Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը։
Լրագրողների հետ զրույցում Էրսոյը անդրադառնալով պատարագին, ասել է. «Մենք 1000 տարի մեր հայ եղբայրների հետ Անատոլիայի (նկատի ունենալով Արևմտյան Հայաստանը-խմբ) հողերում կերտում ենք ընդհանուր պատմություն և մշակույթ։ Ինչպես նախկին օրերին, այնպես էլ այսօր, շարունակում ենք հարգանք ցուցաբերել մեր հայ եղբայրների դավանանքի ազատությունների, այնպես էլ մշակութային արժեքների նկատմամբ։ Այդ տեսանկյունից շատ երջանիկ ենք»,-ասել է թուրք նախարարը։
Նա ընդգծել է, որ Վանը զբոսաշրջության տեսանկjունից շատ կարևոր դեր ունի Թուրքիայում։ Ըստ նրա՝ իր պաշտոնավարման ընթացքում Վանում արդեն մի շարք լուրջ ներդրումներ են իրականացվել։
Ըստ նախարարի՝ առաջիկա տարվա ընթացքում Թուրքիայի 6 շրջաններում իրականացվելու են խոշոր նախագծեր, որոնցից մեկը Վանում է լինելու։ Նախարարը նկատել է տվել, որ նախկինում, երբ անվտանգության խնդիր չկար, Վանը գրավում էր մի շարք զբոսաշրջիկների ուշադրությունը։
Նա վստահություն է հայտնել, որ առաջիկայում Վանում զբոսաշրջությունը ավելի կզարգանա։ Էրսոյի կարծիքով, դրան կնպաստի այն, որ ըստ նրա՝ Թուրքիան հաջողությամբ պայքարում է «ահաբեկչության» դեմ։

Մանրամասները՝ ermenihaber.am