Թաքցրած մարտական կորուստ Ադրբեջանի բանակում՝ 2018-ի հուլիսից
2018-ի հուլիսի 22-ին Բեյլագանի ուղղությամբ (շփման գծի Մարտունիի ուղղություն) հայակական կողմի կրակից սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Շաբանով Ֆարիդ Ակիֆ օղլուն (Şabanov Fərid Akif oğlu):
Զինծառայողի մահվան մասին հայտնի է դարձել սոցցանցերից: Կորստի մասին Ադրբեջանի ՊՆ-ն ոչինչ չի հայտնել: Շաբանով Ֆարիդին հուղարկավորել են պատվո պահակախմբի ուղեկցությամբ, այնպես, ինչպես ընդունված է մարտական կորուստների դեպքում:
Ըստ բաց աղբյուրների լրացուցիչ ուսումնասիրության՝ կարող ենք ասել, որ սպանվածը ամենայն հավանականությամբ Ադրբեջանի ԶՈւ 181-րդ մոտոհրաձգային բրիգադի (Ֆիզուլի -Մարտունի հատված) հետախուզական վաշտի զինծառայող էր:
Նշենք, որ 2017-ի փետրվարի 25-ին հենց այս բրիգադի հետախուզական ստորաբաժանումն էր կատարել դիվերսիայի փորձ, ինչի արդյունքումսպանվել էր զորամասի հետախուզության պետ, մայոր Ագշին Աբդուլլաևը և նրա հետ միասին առնվազն 4 զինծառայող:
Հավելենք, որ բաց աղբյուրների ուսումնասիրությունից հայտնի է դարձել 2018թ․ մահացած Ադրբեջանի բանակի և հարակից ուժային կառույցների 26 զինծառայողի մասին։
Թաքցրած մարտական կորուստ Ադրբեջանի բանակում՝ 2018-ի հուլիսից
2018-ի հուլիսի 22-ին Բեյլագանի ուղղությամբ (շփման գծի Մարտունիի ուղղություն) հայակական կողմի կրակից սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Շաբանով Ֆարիդ Ակիֆ օղլուն (Şabanov Fərid Akif oğlu):
Զինծառայողի մահվան մասին հայտնի է դարձել սոցցանցերից: Կորստի մասին Ադրբեջանի ՊՆ-ն ոչինչ չի հայտնել: Շաբանով Ֆարիդին հուղարկավորել են պատվո պահակախմբի ուղեկցությամբ, այնպես, ինչպես ընդունված է մարտական կորուստների դեպքում:
Ըստ բաց աղբյուրների լրացուցիչ ուսումնասիրության՝ կարող ենք ասել, որ սպանվածը ամենայն հավանականությամբ Ադրբեջանի ԶՈւ 181-րդ մոտոհրաձգային բրիգադի (Ֆիզուլի -Մարտունի հատված) հետախուզական վաշտի զինծառայող էր:
Նշենք, որ 2017-ի փետրվարի 25-ին հենց այս բրիգադի հետախուզական ստորաբաժանումն էր կատարել դիվերսիայի փորձ, ինչի արդյունքում սպանվել էր զորամասի հետախուզության պետ, մայոր Ագշին Աբդուլլաևը և նրա հետ միասին առնվազն 4 զինծառայող:
Հավելենք, որ բաց աղբյուրների ուսումնասիրությունից հայտնի է դարձել 2018թ․ մահացած Ադրբեջանի բանակի և հարակից ուժային կառույցների 26 զինծառայողի մասին։
Աղբյուրը՝ razm.info