Աշխարհ

10.09.2018 19:43


Թուրք երիտասարդը պատանդ է վերցրել իր նշանածին

Թուրք երիտասարդը պատանդ է վերցրել իր նշանածին

Թուրքական բանակի պայմանագրային զինծառայող մի սերժանտ ներխուժել է Ստամբուլի Փենդիք թաղամասում գտնվող ուսումնարան և պատանդ վերցրել այնտեղ աշխատող իր նշանած աղջկան։

Հարձակումը գործած անձն իր նշանածին պահել է ուսումնարանի զուգարանում։ Երկար բանակցություններից հետո նա աղջկան բաց է թողել, իսկ ինքը հանձնվել ոստիկանությանը։ Կատարվում է նախաքննություն:

Թե որն է եղել նման քայլի պատճառը չի հաղորդվում։ Աղբյուրի տեղեկություններով՝ հարձակումը գործած անձը զինված է եղել դանակով։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը