Աշխարհ

10.09.2018 19:46


Դանակահարել են Ադրբեջանի ՊՍԾ զինծառայողի

Դանակահարել են Ադրբեջանի ՊՍԾ զինծառայողի

Սեպտեմբերի 8-ին Ադրբեջանում մի քաղաքացիական անձ դանակահարել է Ադրբեջանի Պետական սահմանապահ զորքերի (ՊՍԾ) զինծառայող, Ջալիլաբադի շրջանի բնակիչ, 1997թ․ ծնված Իսքանդերով Ջեյհուն Իսա օղլուին (İsgəndərov Ceyhun İsa oğlu)։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՍԾ պաշտոնական կայքը։

Նշվում է, որ կեսօրի ժամը 15։00-ի սահմաններում Աղդամի բնակիչ, 1986թ․ ծնված Հուսեյնով Ջամալ Սալեհ օղլուն (Hüseynov Camal Saleh oğlu) իբրև ծնողներից ուղարկածը տալու նպատակով հանդիպել է Իսքանդերովին և երեք անգամ դանակով հարվածել՝ որովայնի և կրծքավանդակի հատվածում։

Զինծառայողը տեղափոխվել է հիվանդանոց, վիճակը այժմ ծանր է։ Զինծառայողին հիվանդանոցում այցելել է նաև ՊՍԾ պետ գեներալ–գնդապետ Էլչին Գուլիևը։

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը