Ազգերի մենթալիտետը ձևավորվում է առասպելների ու հեքիաթների շնորհիվ, որոնցով դաստիարակում են փոքր հասակից։ Դրանցով մտածելակերպի սխեմաներն են գծվում։
Հայերի մտքի սխեմայի վրա Սասնա Ծռեր էպոսն է մեծ դեր կատարել։ Գալիս է Դավիթը, Սանասարը կամ այլ փրկիչ ու հերոս և լուծում է մեր խնդիրները։
Ամեն նոր փրկչին ամբոխը դիմավորում է վանկարկումներով․ ասենք, օրինակ, «Լևոն, Լևոն», «Մանվել, Մանվել», հետո հիասթափվում են, մտնում են քարանձավ ու սպասում նոր փրկչին, հետո բացականչում են՝ «Նիկոլ, Նիկոլ», հետո նորից է սկսվում հիասթափության և քարանձավ մտնելու պրոցեսը։
Ոչ մի երկիր պայմանական Լևոնով ու պայմանական Նիկոլով ոչնչի չի հասել։ Երկրները կառավարվում են սկզբունքներով, որի շուրջը համազգային պայմանավորվածություն է ձեռքբերվում ու դրանց հիման վրա ձևավորվում են կանոններ ու օրենքներ, որոնց կատարումը ապահովում են համապատասխան ինստիտուտներն ու ինստիտուցիաները։
Հասկանալի է, հաճելի է լինել փրկիչ ու հերոս, հաճելի է նաև նրանց ստվերի տակ մտնելն ու սրբության շողերից օգտվելը, հասկանալի են հերոսին չխանգարելու կոչերը։
Հերոսը գիտի, թե ինչ է անում, իսկ ցանկացած մտքի շարժ նրան շեղում է կենտրոնանալ ու հրաշքներ գործել։ Հերոսին երկրպագուներ են պետք ու կատարողներ՝ առանց հարցնելու գերագույն ստրատեգիայի մասին, բայց վերջ ի վերջո դա քարանձավով է ավարտվելու։
Հայերի համար հերոս ունենալը հակացուցված է, երբ հերոս եք տեսնում, հեռու փախեք։
Հայերի համար հերոս ունենալը հակացուցված է

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից