Բախվել են 18-ամյա վարորդի Porsche Cayenne-ն ու 31-ամյա վարորդի Mercedes-ը. կան վիրավորներ
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 68 էլեկտրասյան դիմաց բախվել են Երևան քաղաքի Շահումյան 3-րդ փողոցի բնակիչ, 18-ամյա Գեղամ Անտոնյանի վարած Porsche Cayenne մակնիշի 11 AՏ 711 համարանիշի և Երևան քաղաքի Հ. Մուրադյան փողոցի բնակիչ, 31-ամյա Ռոմիկ Ալլահյարյանի վարած Mercedes մակնիշի 15 RA 715 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Գ. Անտոնյանը և Mercedes-ի ուղևորներ, Կապանի բնակիչ, 38-ամյա Միքայել Փարսադանյանը և Բելառուսի Հանրապետության քաղաքացի, 20-ամյա Եկատերինա Ֆիլիպինվիչը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աստղիկ բժշկական կենտրոն:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։