Լրահոս

11.09.2018 17:46


Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 11-ի, 15-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: 12-14-ը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 13-15-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում`

Սեպտեմբերի 11-ին, 15-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև և ամպրոպ, 12-14-ը և 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի սեպտեմբերի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 34.60C (1986 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 7.10C (1969 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 21.00C

Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:

Այս խորագրի վերջին նյութերը