Քաղաքական

11.09.2018 21:10


ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու Ակնա բնակավայրից դեպի արևելք ընկած հատվածում

ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու Ակնա բնակավայրից դեպի արևելք ընկած հատվածում

Սեպտեմբերի 12-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնա բնակավայրից դեպի արևելք ընկած հատվածում։

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա)։

Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։

Այս խորագրի վերջին նյութերը