Լոռու մարզում 44-ամյա մայրը փորձել է փրկել հոսանքահարվող 14-ամյա տղային. մայրը տեղում մահացել է
Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Դսեղ գյուղի բնակիչ, 44-ամյա Անիչկա Էվոյանը, իր համագյուղացի, 14-ամյա Արմեն Թումանյանի հետ գյուղի թիվ 42-րդ փողոցով անցնելիս նկատել են ճանապարհին ընկած էլեկտրալար: Ինչպեա հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, էլեկտրալարը պոկվել և ընկել է գետնին երեկ՝ սեպտեմբերի 10-ին, գյուղում ուժեղ կարկուտի հետևանքով առաջացած քամու պատճառով:Ա. Թումանյանը փորձել է երթևեկելի հատվածից էլեկտրալարը հեռացնել, այդ պահին նրա մայրը՝ Ա. Էվոյանը փորձել է փրկել տղային, սակայն առաջացել է շղթայական էլեկտրահարված և տղային փրկող մայրը հոսանքահարվել և տեղում մահացել է:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Էվոյանը և Ա. Թումանյանը մայր ու որդի են, որդին էլ այս պահին գտնվում է հիվանդանոցում:
Լոռու մարզում 44-ամյա մայրը փորձել է փրկել հոսանքահարվող 14-ամյա տղային. մայրը տեղում մահացել է
Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Դսեղ գյուղի բնակիչ, 44-ամյա Անիչկա Էվոյանը, իր համագյուղացի, 14-ամյա Արմեն Թումանյանի հետ գյուղի թիվ 42-րդ փողոցով անցնելիս նկատել են ճանապարհին ընկած էլեկտրալար: Ինչպեա հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, էլեկտրալարը պոկվել և ընկել է գետնին երեկ՝ սեպտեմբերի 10-ին, գյուղում ուժեղ կարկուտի հետևանքով առաջացած քամու պատճառով: Ա. Թումանյանը փորձել է երթևեկելի հատվածից էլեկտրալարը հեռացնել, այդ պահին նրա մայրը՝ Ա. Էվոյանը փորձել է փրկել տղային, սակայն առաջացել է շղթայական էլեկտրահարված և տղային փրկող մայրը հոսանքահարվել և տեղում մահացել է:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Էվոյանը և Ա. Թումանյանը մայր ու որդի են, որդին էլ այս պահին գտնվում է հիվանդանոցում:
Մանրամասները՝ shamshyan.com-ում։