Աշխարհ

12.09.2018 08:58


Թուրքիան շարունակում է զինտեխնիկա կուտակել Սիրիայի հետ սահմանին

Թուրքիան շարունակում է զինտեխնիկա կուտակել Սիրիայի հետ սահմանին

Թուրքիան շարունակում է լրացուցիչ զինտեխնիկա ուղարկել Սիրիայի հետ սահմանամերձ գոտիներ:

Սեպտեմբերի 11-ի գիշերը սահմանամերձ Քիլիս նահանգ են ուղարկվել Թուրքիայի զինված ուժերին պատկանող մի շարք զրահապատ մեքենաներ:

Այնուհետև զրահապատ մեքենաները Քիլիսից շարժվել են դեպի Օնջուփընար սահմանային անցակետ:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Թուրքիան զինտեխնիկա է կուտակում Սիրիայի հետ սահմանին։ Դա հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ Սիրիայի կառավարական ուժերը պատրաստվում են ռազմական գործողություններ սկսել Իդլիբում, ինչը ձեռնտու չէ Թուրքիայի համար:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը