Լրահոս

12.09.2018 11:00


Արարատում 32-ամյա մոտոցիկլավարը Hayasa մոտոցիկլով բախվել է 48-ամյա վարորդի Hyundai Elantra-ին

Արարատում 32-ամյա մոտոցիկլավարը Hayasa մոտոցիկլով բախվել է 48-ամյա վարորդի Hyundai Elantra-ին

Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Արարատի մարզի Բերքանուշ գյուղի բնակիչ՝ 32-ամյա Արտյոմ Սիմոնյանը իր վարած Hayasa մակնիշի AG 060 մոտոցիկլով Բերքանուշ գյուղի սկզբնամասում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Երևանի բնակիչ՝ 48-ամյա Քրիստինե Վարդանյանի վարած Hyundai Elantra մակնիշի 88 QV 883 համարանիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլավար Ա. Սիմոնյանը շպրտվել է ավտոմեքենայից և մարմնական վնասվածքներով տեղափոխվել Արտաշատի բժշկական կենտրոն։

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, առավոտյան Ա. Սիմոնյանը հիվանդանոցում մահացել է։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը