Քաղաքական

12.09.2018 12:45


Սեպտեմբերի վերջին Նիկոլ Փաշինյանը կմեկնի Նյու Յորք. Բալայան

Սեպտեմբերի վերջին Նիկոլ Փաշինյանը կմեկնի Նյու Յորք. Բալայան

Սեպտեմբերի վերջին Նիկոլ Փաշինյանը կմեկնի Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 73-րդ նիստաշրջանին։ Այդ մասին այսօր «Ազատության» հարցին ի պատասխան հայտարարեց արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը։

«Նախատեսվում է վարչապետի այցելություն Նյու Յորք, մասնակցություն ՄԱԿ-ի գլխավոր ասամբելայի նստաշրջանին, նաև նրա ելույթը ՄԱԿ-ի գլխավոր ասամբելայի նստաշրջանին, բարձր մակարդակով քննարկումներին։ Նաև նախատեսված են երկկողմ հանդիպումներ, որոնց մասին հավելյալ կտեղեկացնենք»,-ասաց Բալայանը։

Ճշտող հարցին, թե ինչ երկկողմ հանդիպումների մասին է խոսքը, ԱԳՆ խոսնակը չմանրամասնեց։

Վարչապետի՝ Նյու Յորքում նախատեսված երկողմ հանդիպումների մասին տեղեկություններ չփոխանցեց նաև վարչապետի խոսնակ Արման Եղոյանը։

Բալայանն ասյօր ասուլիսի ժամանակ ասաց, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբելայի նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորք է մեկնելու նաև Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։

Այս խորագրի վերջին նյութերը