Տնտեսական

12.09.2018 19:38


Փաշինյանն ու Հայաստանում ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի դեսպանները քննարկել են Ամուլսարի ներդրումային ծրագրի ընթացքը

Փաշինյանն ու Հայաստանում ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի դեսպանները քննարկել են Ամուլսարի ներդրումային ծրագրի ընթացքը

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին և Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգրեթ Ֆարնուորթին:

Հանդիպմանը քննարկվել են տարբեր ոլորտներում ընթացիկ համագործակցությունը և դրա զարգացման հեռանկարները: Արծարծվել են համատեղ ծրագրերին, այդ թվում՝ Ամուլսարի ներդրումային ծրագրի ընթացքին և «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության գործունեությանը վերաբերող հարցեր:

Այս խորագրի վերջին նյութերը