Փաշինյանը պատմեց, թե ինչի արդյունքում է Խաչատուրովի նկատմամբ կիրառվել գրավով ազատ արձակելու որոշում (տեսանյութ)
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից մանրամասն ներկայացրեց, թե Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար, Մարտի 1-ի քրեական գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովի նկատմամբ ինչպես է կայացվել գրավի դիմաց ազատ արձակելու որոշում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի հարցին, Փաշինյանը նախ ներկայացրեց մինչ դատարանում Յուրի Խաչատուրովի կալանավորման միջնորդության քննությունը տեղի ունեցած իրադարձությունները:
«Այդ ժամանակ ես գտնվում էի Սանկտ Պետերբուրգում, մասնակցում էի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին, իսկ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը` Շվեյցարիայում: Երբ պարոն Խաչատուրովի փաստաբանների կողմից ազդակ է գնացել, որ նրան մեղադրանք են առաջադրում, տարբեր երկրներից մեզ ազդակներ են եկել, որոնք ուղղվել են Ազգային անվտանգության ծառայության տնօրենին: ԱԱԾ տնօրենը տարբեր մեր գործընկերներից զանգ է ստացել հարցադրումներով, թե ի՞նչ է կատարվում: ԱԱԾ տնօրենը դրանից հետո զանգել է ինձ, ասել է այսպիսի պրոցես կա, ես հիմա տարբեր ահազանգեր եմ ստանում: Դրանից հետո ես զանգել եմ Հատուկ քննչական ծառայության պետին և հարցրել եմ` արդյոք Յուրի Խաչատուրովին կալանավորելու մասին որոշում կա՞:Նա հաստատել է: Ես հետաքրքրվել եմ սկզբունքի մասին, որ օրենքը պետք է կիրառվի, գործերը պետք է բացահայտվեն, որևէ գործի առաջ քաղաքական խոչընդոտ չպետք է լինի: Երբ ՀՔԾ պետը հավաստիացրել է, որ ամեն ինչ օրենքի շրջանակներում է, որ ինքն ամեն ինչ հիմնավորում է, ես նրան ասել եմ հետևյալը` հասկանում եմ, որ այս իրավիճակը բավականին մեծ արձագանք է ստանալու, բայց, քանի որ մեր պայմանավորվածությունն ավելի կարևոր է, ես ինձ վրա կվերցնեմ այն քաղաքական և աշխարհաքաղաքական պատասխանատվությունը, որպեսզի դուք չմտածեք, թե վարչապետը կարող է մի բան պայմանավորվել, հետո ասել, թե այն, ինչ պայմանավորվել ենք, ուժի մեջ չէ»,- մանրամասնեց Փաշինյանը:
Նա հավելեց` դրանից հետո շարունակել է կրկին զանգեր ստանալ ԱԱԾ տնօրենից, ով իրեն փոխանցել է, որ ինքը Շվեյցարիայում է, Հայաստանում անկայուն վիճակ է, պետք է ինչ-որ բան ձեռնարկել: «Ես նրան ասել եմ, որ եթե քննչական մարմինը որոշել է, որ, քննության շահերից ելնելով, պիտի կալանավորեն, այո, պետք է կալանավորեն, որովհետև մենք պայմանավորվել ենք, որ քրեական գործերի առաջ քաղաքական խոչընդոտներ չպետք է լինեն: Նա ինձ 10 անգամ զանգել է, ասել է, որ տարբեր տեղերից ազդակներ կան, բայց ինձ համար կարևոր է, որ մեր աշխատանքի հիմքում դրված սկզբունքը կիրառվի` եթե անհրաժեշտ է կալանավորել, ուրեմն պետք է կալանավորվի: Դրանից հետո ստացել եմզանգեր կրկին ԱԱԾ տնօրենից, որ հիմա էլ դատական համակարգն է ահազանգ դրել, տարբեր բաներ են ասում, ընդհուպ՝ ասում են, որ գործը ջուր է, տակը բան չկա: Ես էլի զանգել եմ ՀՔԾ պետին, ասել եմ` ասում են ահազանգ կա, ասում են, որ գործը պինդ չի, ինքն ասել է՝ գիտեք` մենք քննչական մարմին ենք, մենք փողոցից եկած չենք, որ այդ մասշտաբի մարդկանց ուղղակի ուղարկենք կալանավորման»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ արդեն հոգնել է իրավիճակներից, երբ տարբեր դատավորներ ցանկանում են իմանալ իր կարծիքը քրեական գործերի մասին: «Քանի անգամկլինի, որ ուղիղ եթերով ստիպված լինեմ ասել` գործ չունեք ինձանից: Բայց այն դատավորը, ով ինձ զանգում ու ասում է՝ գիտես ինչ` այդ գործը ջուր է, հասկանո՞ւմ եք՝ ինքն ինչ է անում. ինքն ամբողջ պատասխանատվությունը փորձում է դնել ինձ վրա: Եթե ես ասեմ՝ ջուր է, ինքը կազատի, հետո կասի վարչապետն ասաց՝ ազատի:Ասեմ, չէ, ջուր չի, պինդ է, կասի՝ վարչապետն ասաց բռնի: Ու ես այդ իրավիճակում տվեցի ամենաչեզոք պատասխանը: Ասել եմ, եթե պարզվի, որ ջուր է, և ՀՔԾ-ն բերել է այդ ջուր գործը, ուզում է կապի ձեզ վրա, ուրեմն ես միջոցներ պետք է ձեռնարկեմ ՀՔԾ-ին չորացնելու համար, իսկ եթե պարզվի, որ ձեր ասածն է ջուր, ուրեմն պիտի միջոցներ ձեռնարկեմ այդ սուտ ասող մարմնին չորացնել` դրա համար օգտագործելով իրավական և սահմանադրական բոլոր լծակները: Անընդհատ զանգեր եմ ստացել, դրանից հետո ես ասել եմ, որ ՀԱՊԿ անդամ բոլոր երկրներին շտապ տեղյակ պահեն, որ նման իրավիճակ է: Այդ ընթացքում հիմնականում կապի մեջ եմ եղել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հետ: Ես այդ ջրի և չորացնելու մոդելը դրել եմ խոսակցության հիմքում, որից հետո, երբ գործընթացներն արդեն գնացել էին, ես պաշտոնական միջնորդություն եմ ստացել ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների ղեկավարների անունից, որ եթե հնարավոր է` ես միջնորդեմ, որպեսզի Խաչատուրովի խափանման միջոց ընտրվի ոչ թե կալանքը, այլ խափանման ուրիշ միջոց: Դա պաշտոնական դիվանագիտական միջնորդություն էր, որը ժամանակի սղության պատճառով թղթի վրա ձևակերպված չէր: Դրանից հետո ես զանգել եմ ՀՔԾ պետին և ասել եմ, որ ՀԱՊԿ երկրների ղեկավարների կողմից կա այսպիսի միջնորդություն, և, եթե նրանք միջնորդում են, ես էլ կարող եմ ինձ թույլ տալ այդ միջնորդության,հնարավորության դեպքում, այդ տարբերակը քննարկել: Դրանից հետո տեղյակ եմ պահել ԱԱԾ տնօրենին, որպեսզի ինքն էլ տեղյակ լինի, որ նման միջնորդություն կա»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով` ստացվում է, որ երբ ՀՔԾ-ն, ԱԱԾ-ն, քննչական կոմիտեն, հարկայինը որևէ մեկի դեմ քրեական գործ են հարուցում կամ ձերբակալություն իրականացնում, այդ ամենի քաղաքական պատասխանատվությունն ընկնում է երկրի ղեկավարի վրա: «Եվ ես երեկ ասացի, այո, ես այդ ամենի քաղաքական պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա: Վարչապետն այդ է ասել, եթե հիմքեր ունեք կալանավորելու, ապա պիտի կալանավորեք, ես ինքս ինձ թույլ չեմ տվել միջնորդել, երբ ՀԱՊԿ երկրների ղեկավարների անունից եղել է միջնորդություն, ես էլ իմ կողմից միացել եմ այդ միջնորդությանը և այն փոխանցել եմ ՀՔԾ պետին: Ես ուզում եմ ասել հետևյալը. ես կարծում եմ, որ սա աշխատելու ճիշտ սկզբունք է, որովհետև բոլորին էլ չձերբակալելու և չկալանավորելու միջոց կա: Բայց ես մի բան ասեմ օրինակ՝ եղել է դեպք, երբ քրեական գործ է հարուցվել, մեղադրանք է առաջադրվել, անձը կալանավորվել է, և քննությունը շատ մեծ քայլերով առաջ է գնացել: Երբ մարդը կալանքից ազատվել է, մարդիկ սկսել են ցուցմունք չտալ, նույնիսկ սկսել են գալ, հրաժարվել տված ցուցմունքներից: Կալանավորումն էլ խափանման միջոց է, այդ թվում` մեղադրյալի պատշաճ վարքագիծն ապահովելու համար»,- ասաց վարչապետը:
Անդրադառնալով ՀՀ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսային խոսակցության ձայնագրությանը, որը տարածվել էր համացանցում`Փաշինյանն ընդգծեց, որ այդ ձայնագրության մեջ որևէ արտառոց բան չկա:
Փաշինյանը պատմեց, թե ինչի արդյունքում է Խաչատուրովի նկատմամբ կիրառվել գրավով ազատ արձակելու որոշում (տեսանյութ)
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից մանրամասն ներկայացրեց, թե Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար, Մարտի 1-ի քրեական գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովի նկատմամբ ինչպես է կայացվել գրավի դիմաց ազատ արձակելու որոշում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի հարցին, Փաշինյանը նախ ներկայացրեց մինչ դատարանում Յուրի Խաչատուրովի կալանավորման միջնորդության քննությունը տեղի ունեցած իրադարձությունները:
«Այդ ժամանակ ես գտնվում էի Սանկտ Պետերբուրգում, մասնակցում էի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին, իսկ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը` Շվեյցարիայում: Երբ պարոն Խաչատուրովի փաստաբանների կողմից ազդակ է գնացել, որ նրան մեղադրանք են առաջադրում, տարբեր երկրներից մեզ ազդակներ են եկել, որոնք ուղղվել են Ազգային անվտանգության ծառայության տնօրենին: ԱԱԾ տնօրենը տարբեր մեր գործընկերներից զանգ է ստացել հարցադրումներով, թե ի՞նչ է կատարվում: ԱԱԾ տնօրենը դրանից հետո զանգել է ինձ, ասել է այսպիսի պրոցես կա, ես հիմա տարբեր ահազանգեր եմ ստանում: Դրանից հետո ես զանգել եմ Հատուկ քննչական ծառայության պետին և հարցրել եմ` արդյոք Յուրի Խաչատուրովին կալանավորելու մասին որոշում կա՞: Նա հաստատել է: Ես հետաքրքրվել եմ սկզբունքի մասին, որ օրենքը պետք է կիրառվի, գործերը պետք է բացահայտվեն, որևէ գործի առաջ քաղաքական խոչընդոտ չպետք է լինի: Երբ ՀՔԾ պետը հավաստիացրել է, որ ամեն ինչ օրենքի շրջանակներում է, որ ինքն ամեն ինչ հիմնավորում է, ես նրան ասել եմ հետևյալը` հասկանում եմ, որ այս իրավիճակը բավականին մեծ արձագանք է ստանալու, բայց, քանի որ մեր պայմանավորվածությունն ավելի կարևոր է, ես ինձ վրա կվերցնեմ այն քաղաքական և աշխարհաքաղաքական պատասխանատվությունը, որպեսզի դուք չմտածեք, թե վարչապետը կարող է մի բան պայմանավորվել, հետո ասել, թե այն, ինչ պայմանավորվել ենք, ուժի մեջ չէ»,- մանրամասնեց Փաշինյանը:
Նա հավելեց` դրանից հետո շարունակել է կրկին զանգեր ստանալ ԱԱԾ տնօրենից, ով իրեն փոխանցել է, որ ինքը Շվեյցարիայում է, Հայաստանում անկայուն վիճակ է, պետք է ինչ-որ բան ձեռնարկել: «Ես նրան ասել եմ, որ եթե քննչական մարմինը որոշել է, որ, քննության շահերից ելնելով, պիտի կալանավորեն, այո, պետք է կալանավորեն, որովհետև մենք պայմանավորվել ենք, որ քրեական գործերի առաջ քաղաքական խոչընդոտներ չպետք է լինեն: Նա ինձ 10 անգամ զանգել է, ասել է, որ տարբեր տեղերից ազդակներ կան, բայց ինձ համար կարևոր է, որ մեր աշխատանքի հիմքում դրված սկզբունքը կիրառվի` եթե անհրաժեշտ է կալանավորել, ուրեմն պետք է կալանավորվի: Դրանից հետո ստացել եմ զանգեր կրկին ԱԱԾ տնօրենից, որ հիմա էլ դատական համակարգն է ահազանգ դրել, տարբեր բաներ են ասում, ընդհուպ՝ ասում են, որ գործը ջուր է, տակը բան չկա: Ես էլի զանգել եմ ՀՔԾ պետին, ասել եմ` ասում են ահազանգ կա, ասում են, որ գործը պինդ չի, ինքն ասել է՝ գիտեք` մենք քննչական մարմին ենք, մենք փողոցից եկած չենք, որ այդ մասշտաբի մարդկանց ուղղակի ուղարկենք կալանավորման»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ արդեն հոգնել է իրավիճակներից, երբ տարբեր դատավորներ ցանկանում են իմանալ իր կարծիքը քրեական գործերի մասին: «Քանի անգամ կլինի, որ ուղիղ եթերով ստիպված լինեմ ասել` գործ չունեք ինձանից: Բայց այն դատավորը, ով ինձ զանգում ու ասում է՝ գիտես ինչ` այդ գործը ջուր է, հասկանո՞ւմ եք՝ ինքն ինչ է անում. ինքն ամբողջ պատասխանատվությունը փորձում է դնել ինձ վրա: Եթե ես ասեմ՝ ջուր է, ինքը կազատի, հետո կասի վարչապետն ասաց՝ ազատի: Ասեմ, չէ, ջուր չի, պինդ է, կասի՝ վարչապետն ասաց բռնի: Ու ես այդ իրավիճակում տվեցի ամենաչեզոք պատասխանը: Ասել եմ, եթե պարզվի, որ ջուր է, և ՀՔԾ-ն բերել է այդ ջուր գործը, ուզում է կապի ձեզ վրա, ուրեմն ես միջոցներ պետք է ձեռնարկեմ ՀՔԾ-ին չորացնելու համար, իսկ եթե պարզվի, որ ձեր ասածն է ջուր, ուրեմն պիտի միջոցներ ձեռնարկեմ այդ սուտ ասող մարմնին չորացնել` դրա համար օգտագործելով իրավական և սահմանադրական բոլոր լծակները: Անընդհատ զանգեր եմ ստացել, դրանից հետո ես ասել եմ, որ ՀԱՊԿ անդամ բոլոր երկրներին շտապ տեղյակ պահեն, որ նման իրավիճակ է: Այդ ընթացքում հիմնականում կապի մեջ եմ եղել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հետ: Ես այդ ջրի և չորացնելու մոդելը դրել եմ խոսակցության հիմքում, որից հետո, երբ գործընթացներն արդեն գնացել էին, ես պաշտոնական միջնորդություն եմ ստացել ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների ղեկավարների անունից, որ եթե հնարավոր է` ես միջնորդեմ, որպեսզի Խաչատուրովի խափանման միջոց ընտրվի ոչ թե կալանքը, այլ խափանման ուրիշ միջոց: Դա պաշտոնական դիվանագիտական միջնորդություն էր, որը ժամանակի սղության պատճառով թղթի վրա ձևակերպված չէր: Դրանից հետո ես զանգել եմ ՀՔԾ պետին և ասել եմ, որ ՀԱՊԿ երկրների ղեկավարների կողմից կա այսպիսի միջնորդություն, և, եթե նրանք միջնորդում են, ես էլ կարող եմ ինձ թույլ տալ այդ միջնորդության,հնարավորության դեպքում, այդ տարբերակը քննարկել: Դրանից հետո տեղյակ եմ պահել ԱԱԾ տնօրենին, որպեսզի ինքն էլ տեղյակ լինի, որ նման միջնորդություն կա»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: