«Տառերի պուրակ»-ի մոտ բախվել են 30-ամյա վարորդի Range Rover-ն ու 28-ամյա վարորդի ВАЗ 21099-ը. կան վիրավորներ
Երեկ՝ սեպտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 53-րդ կմ հատվածում՝ «Տառերի պուրակ»-ի մոտ, բախվել են Շիրակի մարզի Սարալանջ գյուղի բնակիչ՝ 30-ամյա Գեղամ Սարգսյանի վարած Range Rover մակնիշի 77 ՍՍ 444 համարանիշի և Արարատի մարզի Բաղրամյան գյուղի բնակիչ՝ 28-ամյա Հակոբ Ավդալյանի վարած ВАЗ 21099 մակնիշի 35 ՍF 086 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Հ. Ավդալյանն ու նրա ուղևոր՝ 4-ամյա Կարինա Թարվերդյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Range Rover-ի վարորդ Ս. Սարգսյանն աշխատում է ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում՝ որպես առաջատար մասնագետ՝ սոցիալ-հոգեբան։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։