Քաղաքական

13.09.2018 13:34


«Քաղաքական հետապնդումների հաջորդ թիրախը Գագիկ Ծառուկյանն է»

«Քաղաքական հետապնդումների հաջորդ թիրախը Գագիկ Ծառուկյանն է»

Այսօր լրագրողների հետ զրույցում «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանը կդառնա Հայաստանում քաղաքական հետապնդումների հաջորդ թիրախը:

-Կոչ եմ անում դադարեցնել քաղաքական հետապնդումները Հայաստանում: Կարող եմ նաև հայտարարել, որ հաջորդ թիրախն արդեն ընտրված է՝ դա Գագիկ Ծառուկյանն է: Հիմա նրանք խաղեր են տալիս, սակայն սցենարն արդեն կա, ամեն ինչ վաղուց գրվել է,-ասել է Իսագուլյանը:

Միևնույն ժամանակ նա կոչ է արել խորհրդարանի պատգամավորներին չվախենալ և հասկանալ, թե ինչ է կատարվում երկրում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը