Վերջին օրերին ուղեկցում կատարելու համար ոստիկանությունը բերման է ենթարկել 3 խումբ
Վերջին օրերին ՀՀ ոստիկանության կատարած աշխատանքի արդյունքում ուղեկցում կատարելու համար 3 խումբ բերման է ենթարկվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, երկու խմբի անդամների մոտ զենք է հայտնաբերվել:Ներկայում ստուգվում է զենքերի օրինականությունը: Բոլոր երեք խմբի բերման ենթարկված անդամները բաց են թողնվել:
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Լեոյի փողոցից բերման ենթարկված անձինք ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի թիկնապահներն էին: Ոստիկանները բերման էին ենթարկել նաև «Սիգարոն»-ի սեփականատերերից մեկին ուղեկցող թիկնազորի անդամներին:
Սեպտեմբերի 11-ին «Իմ քայլը» դաշինքնի հանրահավաքի ժամանակ ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանությանն ու ԱԱԾ-ին հանձնարարեց զինաթափել բոլոր օլիգարխների թիկնապահներին, Հայաստանում կարգուկանոն հաստատել:
Վերջին օրերին ուղեկցում կատարելու համար ոստիկանությունը բերման է ենթարկել 3 խումբ
Վերջին օրերին ՀՀ ոստիկանության կատարած աշխատանքի արդյունքում ուղեկցում կատարելու համար 3 խումբ բերման է ենթարկվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, երկու խմբի անդամների մոտ զենք է հայտնաբերվել: Ներկայում ստուգվում է զենքերի օրինականությունը: Բոլոր երեք խմբի բերման ենթարկված անդամները բաց են թողնվել: