Աշխարհ

13.09.2018 19:58


Կատարի շեյխը Էրդողանին 400 մլն դոլարանոց ինքնաթիռ է նվիրել (լուսանկար)

Կատարի շեյխը Էրդողանին 400 մլն դոլարանոց ինքնաթիռ է նվիրել (լուսանկար)

Կատարի Արաբական Էմիրության շեյխ Թեմիմ բին Համեդ ալ Սանին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդեպ իր համակրանքն ու Թուրքիայի նկատմամբ վստահությունը արտահայտելու համար Էրդողանին ինքնաթիռ է նվիրել։ «Boeing-747-8» տեսակի VIP կահավորված ինքնաթիռը սեպտեմբերի 12-ին վայրէջք է կատարել Ստամբուլի Սաբիհա Գյոքչեն օդանավակայանում և ներառվել Էրդողանի անձնական օդային նավատորմում։

2012թ․ արտադրված ինքնաթիռը կահավորվել է Սան Անտոնիոյում և 2015թ․ վերադարձվել Կատարի Էմիրությանը։ Սովորաբար 400 տեղանոց ինքնաթիռը վերակահավորվելուց հետո 76 ուղևոր տեղափոխելու հնարավորություն ունի։ Ինքնաթիռի անձնակազմը բաղկացած է 18 հոգուց։ Ինքաթիռում կան նիստերի դահլիճներ, ննջասենյակներ, հիվանդանոց։ Երեք տարվա ընթացքում ինքնաթիռը ընդամենը 200 թռիչք ու վայրէջք է կատարել, կատարված թռիչքի ընդհանուր տևողությունը 436 ժամ է։

Նշվում է, որ ինքնաթիռի վաճառքի արժեքը գնահատվել է 400 մլն դոլար։ Սակայն երբ ինքնաթիռով հետաքրքրվել է Էրդողանը, Կատարի շեյխը որոշել է այն նվիրել Թուրքիայի նախագահին։

Ինքնաթիռի անձնակազմը արդեն իսկ ընտրվել և անհրաժեշտ վերապատրաստում է անցել օգոստոսին։

Հավելենք նաև, որ «Ժողովուրդների հանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Գամզե Թաշչըերը հարցում է ուղղել Էրդողանի օգնական Ֆուաթ Օքթային՝ խնդրելով պարզաբանել, արդյոք ինքնաթիռը գնվել է, որքան է վճարվել Կատարին այդ ինքնաթիռի համար, այս ինքնաթիռի ձեռքբերումից հետո արդյոք նախագահի մյուս անձնական ինքնաթիռներից որևէ մեկը կվաճառվի։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը