Քաղաքական

14.09.2018 12:27


33 միլիոն 292 հազար դրամ է հատկացվել «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի լուծարման համար

33 միլիոն 292 հազար դրամ է հատկացվել «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի լուծարման համար

Կառավարության այսօրվա նիստում, որը վարում էր առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած պատվիրակությունը Ֆրանսիայում է, որոշվել է «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի լուծարման գործընթացը կազմակերպելու նպատակով վարչապետի աշխատակազմին 2018 թվականի 9 ամսում այս տարվա բյուջեի պահուստային ֆոնդից հատկացնել 33 միլիոն 292 հազար դրամ։

Ըստ որոշման նախագծի՝ գումարն անհրաժեշտ է այդ հիմնադրամի լուծարման գործընթացի կազմակերպման համար, այն ներառում է աշխատավարձ և այլ վճարումներ՝ վերջնահաշվարկ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 129-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արձակման նպաստ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածով սահմանված ծանուցման ժամկետների խախտման հետևանքով վճարվելիք տույժ:

Հիշեցնենք, որ «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներից ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանը Մոսկվայում Նիկոլ Փաշինյանի և գործարարների հետ հանդիպման ժամանակ հետաքրքրվել էր հիմնադրամի լուծարման պատճառների մասին, ինչին ի պատասխան վարչապետն ասել էր, որ հիմնադրամն իր առջև դրված խնդիրը չի լուծել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը