Լրահոս

14.09.2018 19:18


Խաչեր ու աղոթաթերթեր կբաժանեն երթուղային տաքսիների և ավտոբուսների վարորդներին

Խաչեր ու աղոթաթերթեր կբաժանեն երթուղային տաքսիների և ավտոբուսների վարորդներին

Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի երիտասարդաց միությունների անդամները կիրականացնեն «Խաչի քարոզ» ծրագիրը: Այս մասին տեղեկացնում են Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից:

Երիտասարդները նախ կհավաքվեն Ս. Երրորդություն եկեղեցում (Րաֆֆու փողոց), երիտասարդական կառույցների հոգեւոր համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ կմասնակցեն ընդհանրական աղոթքի, ապա Անդրանիկի արձանի հարեւանությամբ գտնվող կանգառներում խաչեր ու աղոթաթերթեր կբաժանեն երթուղային տաքսիների եւ ավտոբուսների վարորդներին՝ վերցնելով նրանցից աչքուլունքները:

Նշվում է, որ խաչի քարոզը արդեն սիրված ու սպասված իրադարձություն է Երեւանում, որն իրականացվում է Հայ Եկեղեցու՝ Խաչին նվիրված տոների ժամանակ:

Այս խորագրի վերջին նյութերը