Հետախուզվողը Կիև-Երևան չվերթով ժամանեց և բերման ենթարկվեց
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, սեպտեմբերի 13-ին, ժամը 04.30-ին, Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել 1975 թ. ծնված Վահան Հ.-ին, որը 2012թ. փետրվարի 27-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի (հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը) 2-րդ մասի մեղադրանքով: