Փոխվարչապետ Գրիգորյանն առաջարկել է հրաժարվել ԱՄՆ դոլարից և անցում կատարել ԵԱՏՄ միասնական արժույթին. МИР 24 (տեսանյութ)
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր ԳրիգորյանըМИР 24 հեռուստաալիքին հայտնել է Եվրասիական տնտեսական միության հեռանկարների մասին: Մասնավորապես, առաջարկել է հրաժարվել ամերիկյան դոլարից և անցնել ԵԱՏՄ-ի միասնական արժույթին:
«Առանց միասնական արժութային գոտու այն արդյունքները, որոնք կարելի է ստանալ տնտեսական ինտեգրումից և միությունից, լիարժեք չեն լինի, եթե աշխատում են մեկ այլ միության կամ մեկ այլ երկրի արժույթով: Այս գործընթացի արդիականությունն ակնհայտ է, և գործընթացը պետք է ընթանա բավականին ակտիվորեն»,-Գրիգորյանին մեջբերում է ռուսական հեռուստաալիքի կայքը:
Աղբյուրը հիշեցնում է, որ Վլադիվոստոկում անցկացվող Արևելյան տնտեսական համաժողովի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շեշտել է, որ ավելի ու ավելի շատ երկրներ են մտածում դոլարից հրաժարվելու և ազգային արժույթներով առևտուր իրականացնելու մասին:
Փոխվարչապետ Գրիգորյանն առաջարկել է հրաժարվել ԱՄՆ դոլարից և անցում կատարել ԵԱՏՄ միասնական արժույթին. МИР 24 (տեսանյութ)
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը МИР 24 հեռուստաալիքին հայտնել է Եվրասիական տնտեսական միության հեռանկարների մասին: Մասնավորապես, առաջարկել է հրաժարվել ամերիկյան դոլարից և անցնել ԵԱՏՄ-ի միասնական արժույթին:
«Առանց միասնական արժութային գոտու այն արդյունքները, որոնք կարելի է ստանալ տնտեսական ինտեգրումից և միությունից, լիարժեք չեն լինի, եթե աշխատում են մեկ այլ միության կամ մեկ այլ երկրի արժույթով: Այս գործընթացի արդիականությունն ակնհայտ է, և գործընթացը պետք է ընթանա բավականին ակտիվորեն»,-Գրիգորյանին մեջբերում է ռուսական հեռուստաալիքի կայքը:
Աղբյուրը հիշեցնում է, որ Վլադիվոստոկում անցկացվող Արևելյան տնտեսական համաժողովի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շեշտել է, որ ավելի ու ավելի շատ երկրներ են մտածում դոլարից հրաժարվելու և ազգային արժույթներով առևտուր իրականացնելու մասին:
Տեսանյութը՝ այստեղ։
Աղբյուրը՝ shamshyan.com