Աշխարհ

14.09.2018 22:11


Ադրբեջանական լրատվամիջոցները իրավապաշտպան Էմին Հուսեյնովին մեղադրում են հայերի հետ ընթրելու համար

Ադրբեջանական լրատվամիջոցները իրավապաշտպան Էմին Հուսեյնովին մեղադրում են հայերի հետ ընթրելու համար

Վարշավայում սեպտեմբերի 10-ից մեկնարկած ԵԱՀԿ մարդու իրավունքների, օրենքի գերակայության ու ժողովրդավարության վերաբերյալ տարեկան համաժողովին մասնակցել է նաև ադրբեջանցի իրավապաշտպան Էմին Հուսեյնովը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցները:

Մշտապես ալիևյան ռեժիմի քննադատությամբ աչքի ընկնող Հուսեյնովը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, խորհրդակցություններ ունեցել հայկական հասարակական կազմակերպությունների հետ:

Հանդիպումներից հետո ադրբեջանցի իրավապաշտպանը հայերի հետ ճաշել է Վարշավայում գտնվող Golden Apricot ռեստորանում, որը հայերի սիրելի վայրն է:

Իրավապաշտպանի հայերի հետ ունեցած ընթրիքը զայրույթ է առաջացրել Ադրբեջանի իշխանական և հասարակական շրջանակներում, ինչն իր արտահայտությունն է գտել մամուլում:

Այս ամենը ևս մեկ անգամ վկայում է, որ միջազգային ամբիոններում ադրբեջանական իշխանությունների կողմից քարոզվող «հանդուրժողականությունն» ամբողջությամբ կեղծիք է:

Հնարավոր է, որ Հուսեյնովը հայերի հետ ունեցած հանդիպումների և ընթրիքի պատճառով ենթարկվի Բաքվի բռնապետի և նրա ռեժիմի հետապնդումներին, անգամ մեղադրվի «պետական դավաճանության» մեջ, ինչպես նախկինում արվել է Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունների միջև շփումների օգտին հանդես եկած ադրբեջանցի հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսի պարագայում:

Այս խորագրի վերջին նյութերը