Կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզման եղանակով ինքնասպանության փորձ կատարած 49-ամյա տղամարդը մահացել է
Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում մահացել է49-ամյա Արմենակ Պետրոսյանը, ով նշված կենտրոն էր տեղափոխվել Հանրապետության հրապարակում՝ ՀՀ կառավարության վարչական շենքի դիմաց ինքնահրկիզվելու հետևանքով:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 9-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի գլխավոր մուտքի դիմաց 50-55 տարեկան տղամարդը ինքնահրկիզման փորձ էր արել: Քաղաքացիները կարողացել էին նկատել և կրակը հանգցնել, սակայն քաղաքացին դեմքի և մարմնի որոշ հատվածներում այրվածքներ էր ստացել:
Կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզման եղանակով ինքնասպանության փորձ կատարած 49-ամյա տղամարդը մահացել է
Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում մահացել է 49-ամյա Արմենակ Պետրոսյանը, ով նշված կենտրոն էր տեղափոխվել Հանրապետության հրապարակում՝ ՀՀ կառավարության վարչական շենքի դիմաց ինքնահրկիզվելու հետևանքով:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 9-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի գլխավոր մուտքի դիմաց 50-55 տարեկան տղամարդը ինքնահրկիզման փորձ էր արել: Քաղաքացիները կարողացել էին նկատել և կրակը հանգցնել, սակայն քաղաքացին դեմքի և մարմնի որոշ հատվածներում այրվածքներ էր ստացել:
Մանրամասները՝ shamshyan.com-ում։