Քաղաքական

16.09.2018 20:12


Փաշինյանը հերքել է Թուրքիայի նախագահի հետ հեռախոսազրույցի վերաբերյալ տեղեկությունը

Փաշինյանը հերքել է Թուրքիայի նախագահի հետ հեռախոսազրույցի վերաբերյալ տեղեկությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքում է թուրքական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է իրեն և խնդրել հետ վերադարձնել հայ-թուրքական սահմանը հատած և ձերբակալված 16-ամյա Ումութ Ալի Օզմենին:

«Այդպիսի բան չկա: Միակ կապը թուրքական կողմի հետ, որի մասին ես հայտարարել էի, Բրյուսելում էր, երբ որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը բարևեց ինձ ու գնաց»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Նիկոլ Փաշինյանը:

Սեպտեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հերքել է թուրքական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և խնդրել հետ վերադարձնել հայ-թուրքական սահմանը հատած և ձերբակալված16-ամյա Ումութ Ալի Օզմենին:

Թուրքական «Հուրիեթ» թերթը սեպտեմբերի 15-ին տեղեկություն էր տարածել, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է ՀՀ վարչապետին և խնդրել հետ վերադարձնել հայ-թուրքական սահմանը հատած և ձերբակալված 16-ամյա հովվին:

Այս խորագրի վերջին նյութերը