Լրահոս

17.09.2018 12:54


Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 17-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, 18-ին շրջանների զգալի մասում, 19-20-ը հյուսիս-արևելյան և հարավ-արևելյան շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Սեպտեմբերի 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 17-19 -ն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում`

Սեպտեմբերի 17-ին, 19-ին՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 18-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: 20-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի սեպտեմբերի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 35.00C (1998 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 6.20C (2007 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 20.30C

Այս խորագրի վերջին նյութերը