Նիկոլ Փաշինյանը Երևանի ավագանու քարոզարշավի շրջանակներում հայտարարեց, որ ակնկալում է քվեների 80-90 տոկոսը, ինչը փաստացի նշանակում է, որ «Իմ քայլը» դաշինքի հիմքում կանգնած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատերազմ է հայտարարում ընտրություններին մասնակցող մյուս 11 ուժերին և ընդհանրապես ամբողջ քաղաքական դաշտին: Հանրությանն առաջարկվում է երկընտրանք՝ հեղափոխություն-հակահեղափոխություն:
80-90 տոկոս ստանալու հայտը նշանակում է նաև, որ ՔՊ-ն ուզում է սեփականաշնորհել տեղի ունեցած հեղափոխության արդյունքները՝ ՀՀԿ-ական մենաշնորհը փոխարինելով ՔՊ-ական մենաշնորհով, ավելի ճիշտ՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությամբ:
Մենաշնորհային քաղաքական հարաբերությունների հաստատմանն էր միտված սև-սպիտակային տեխնոլոգիայի կիրառումը: Քաղաքական սուբյեկտներն ըստ այդմ բաժանվեցին հեղափոխականների ու հակահեղափոխականների:
Ավագանու ընտրություններին մասնակցող ուժերը վախվորած փորձում են ապացուցել, որ իրենք սև չեն: Որքան շատ են նրանք ջանքեր գործադրում այդ հարցում, այնքան ավելի ագրեսիվ է դառնում նրանց պիտակավորման գործընթացը ՔՊ-ականների կողմից: Այդ վախվորածությունը մինչև այժմ պահպանվել է գրեթե բոլոր քաղաքական ուժերի մոտ:
Դատելով ամենից՝ ավագանու ընտրություններում Նիկոլ Փաշինյանի թիմակիցների կողմից հիմնական թիրախ են ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ու «Լույս» դաշինը, որի հիմնադիրներն են ՔՊ-ի երբեմնի թիմակիցներ «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները:
ՔՊ-ականները ԲՀԿ-ին մեղադրում են 2-րդ, իսկ «Լույս» դաշինքին 3-րդ նախագահի հետ համագործակցության մեջ: Ի պատասխան այս քարոզչության՝ ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը երեկ առարկայական հիմնավորումներ ներկայացրեց այն մասին, որ «Իմ քայլը» դաշինքը «տակից» համագործակցում է 3-րդ նախագահի թիմի հետ, և դա է պատճառը, որ «Իմ քայլի» ցուցակում կան նախորդ իշխանությունների «մարդիկ»՝ դրանով իսկ խորացնելով այն կասկածները, որոնք առկան են հանրության որոշակի շրջանակների մոտ դեռևս մայիսից սկսած:
ԲՀԿ-ՔՊ «փոխհրաձգությունը» շարունակվեց այսօր՝ արդեն մամլո խոսնակների մակարդակով: Թե ինչով կավարտվեն ոխերիմ գործընկերների հարաբերությունները, կերևա շատ շուտով: Մեկ բան ակնհայտ է՝ ՔՊ-ի համար Երևանի ավագանու ընտրություններն արտահերթ խորհրդարանական ընտրությունների հասնելու քայլ է: ՔՊ-ում մտավախություն ունեն, որ Երևանում քիչ տոկոս հավաքելով՝ կարող են կորցնել մենաշնորհային քաղաքական դաշտ ձևավորելու հնարավորությունը ու հետագայում նաև՝ իշխանությունը: Հենց այդ մտավախությունն է նրանց ստիպում լարվածության մթնոլորտ ստեղծել՝ քարոզչական նպատակներով օգտագործելով նաև ուժային կառույցներին («ասֆալտին պառկեցնել» օպերացիա և այլն):
Չի բացառվում, որ ԲՀԿ-ՔՊ «փոխհրաձգությունը» տեղափոխվի նաև կուլիսներ և Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառվեն այնպիսի գործողություններ, ինչպիսին որ պարբերաբար կիրառում էր նախորդ իշխանությունը ԲՀԿ-ին չեզոքացնելու համար: Այդ մասին ակնկարկները երևացին ՔՊ մամլո խոսնակի հայտարարության մեջ:
Ոխերիմ գործընկերների «փոխհրաձգությունը»

Սեպտեմբերի 23-ը խոստանում է թեժ լինել:
Պետրոս Ալեքսանյան