Լրահոս

17.09.2018 15:25


24-ամյա վարորդը Mercedes-ով Կոտայքի մարզում վրաերթի է ենթարկել հայր ու աղջկան

24-ամյա վարորդը Mercedes-ով Կոտայքի մարզում վրաերթի է ենթարկել հայր ու աղջկան

Երեկ՝ սեպտեմբերի 16-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Կոտայքի մարզի Ակունք գյուղի բնակիչ՝ 24-ամյա Միքայել Հայրապետյանը իր վարած Mercedes մակնիշի 35 QR 122 համարանիշի ավտոմեքենայով Արամուս գյուղի Ազատամարտիկների փողոցում վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչներ՝ 36-ամյա Գեղամ Հակոբյանին և 12-ամյա Ինեսա Հակոբյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, այնուհետև օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխել՝ Գ. Հակոբյանին՝ «Աբովյան» բժշկական կենտրոն, իսկ Ի. Հակոբյանին՝ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Մ. Հայրապետյանն աշխատում է «Սանիթեք» ընկերության՝ Նորք Մարաշ թաղամասի սանմաքրման ղեկավար, իսկ վրաերթի ենթարկվածները հայր ու դուստր են, երեխան էլ սովորում է իրենց գյուղի Վ. Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանում։ Հետաքննիչի հանձնարարկանով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի հատուկ պահպանվող տարածք։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը