Լրահոս

17.09.2018 17:50


Ով է «Ֆրանս-Հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն»-ի վրա կրակոցներ կատարած անձը

Ով է «Ֆրանս-Հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն»-ի վրա կրակոցներ կատարած անձը

«Ֆրանս-Հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն»-ի վրա կրակոցներ կատարելու մեջ կասկածվող անձը բաժին է ներկայացել: Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ սեպտեմբերի 14-ին, ժամը 10.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել «Ֆրանս-Հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն»-ի տնօրենը և հայտնել, որ կրակել և վնասել են նշված կենտրոնի 3 պատուհանները:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 17.00-ից մինչև սեպտեմբերի 14-ի ժամը 08.15-ն ընկած ժամանակահատվածում, օդաճնշիչ ատրճանակից կրակել և վնասել են ուսումնական կենտրոնի պատուհանի ապակիները:

Վնասի չափը պարզվում է:

Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:

«Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված ուսումնական կենտրոնի պատուհանը և դուռը օդաճնշիչ ատրճանակից կրակելով վնասել է 2003թ. ծնված Հ. Ս.-ն, որը սեպտեմբերի 15-ին, ժամը 19.30-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Ատրճանակը վերցվել է:

Նախապատրաստվում են նյութեր»,- նշված է հաղորդագրության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը