Աշխարհ

17.09.2018 20:05


Թուրքիայում դադարեցվել է 98 տարվա պաշտոնական թերթի տպագրությունը

Թուրքիայում դադարեցվել է 98 տարվա պաշտոնական թերթի տպագրությունը

Թուրքիայում թղթի գների բարձրացման հետևանքով 98 տարվա պաշտոնական թերթը (Resmi gazete) նախ նվազեցրել էր տպաքանակը, այժմ արդեն՝ դադարեցրել տպագրությունը: Հասանելի է միայն էլեկտրոնային տարբերակով:

Թերթի մոտ 130 աշխատակից նշել են իրենց աշխատանքային վերջին օրը թերթի խմբագրությունում, իսկ նրանցից ոմանք տեղափոխվել են նոր աշխատանքի այլ պետական կառույցներում:

վերոնշյալ պաշտոնական թերթը տպագրվում էր կառավարության տպագրատանը: Տպագրատան աշխատակիցներից մեկը նշել է, որ աշխարհում միայն երեք երկրում (Թուրքիա, Ֆրանսիա, Սաուդյան Արաբիա) կա միագույն տպագրություն իրականացնող և ժամում 60.000 տպաքանակ ապահովող հաստոց, որոնցից մեկը հենց Թուրքիայում է և որն այժմ փաստորեն անգործության է մատնվելու:

Պաշտոնական թերթը հիմնվել է 1920թ. հոկտեմբերի 7-ին, իսկ առաջին տպագրությունն իրականացրել է 1921թ. փետրվարի 7-ին: Այժմ թերթի առջև խնդիր է դրված էլեկտրոնային կայքը պաշտպանել կիբեռ-հարձակումներից և ապահովել թերթի 98 տարվա արխիվի հասանելիությունը:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը