Լրահոս

18.09.2018 09:12


24–ամյա տղան Վանաձոր քաղաքի Լամպերի գործարանի հարակից տարածքում հայտնաբերել է հոր կախված դին

24–ամյա տղան Վանաձոր քաղաքի Լամպերի գործարանի հարակից տարածքում հայտնաբերել է հոր կախված դին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 16-ին Լոռու մարզում տեղի ունեցած ինքնասպանության փաստով: Ժամը 23:30-ի սահմաններում Վանաձորի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ոստիկանության Բազումի բաժին ահազանգել է, որ կանչով մեկնել են Լամպերի գործարանին հարակից տարածքում գտնվող բնակելի տնակներից մեկը, որտեղ հայտնաբերել են կախված տղամարդու դի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիները պարզել են, որ նշված տնակի առջև գտնվող խորդանոցում առաստաղից պարանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել նույն հասցեի բնակիչ, 61-ամյա Ա. Տ.-ն: Դատաբժիշկը տեղում զննելով դին՝ հայտնել է, որ, ըստ նախնական տեղեկությունների, դիակի վրա բռնության հետքեր չկան:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Տ.-ին հայտնաբերել է որդին՝ 24-ամյա Ս. Տ.-ն:

Այս խորագրի վերջին նյութերը