Լրահոս

18.09.2018 09:19


Վանաձորում 26–ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել մանկասայլակում գտնվող 1-ամյա երեխային

Վանաձորում 26–ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել մանկասայլակում գտնվող 1-ամյա երեխային

Սեպտեմբերի 17-ին վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ, 26-ամյա Արփինե Աղաբաբյանը Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ և Մյասնիկյան փողոցների խաչմերուկում իր վարած Mercedes մակնիշի 99 AA 955 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Վանաձորի բնակիչ, 1-ամյա Կամիլա Քալանթարյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, երեխային, ով եղել է մանկասայլակով, իր ավտոմեքենայով տեղափոխել է Վանաձորի «Նարեկ» բժշկական կենտրոն:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը