Սիրիայում ռադարներից անհետացել Է ռուսական Իլ-20 ինքնաթիռը՝ 14 զինվորականներով
Սիրիայում սեպտեմբերի 17-ի ուշ երեկոյան Հմեյմիմ ավիաբազայի դիսպետչերները կորցրել են կապը ռուսական Իլ-20 ինքնաթիռի անձնակազմի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
«Սեպտեմբերի 17-ին Մոսկվայի ժամանակով ժամը մոտավորապես 23:00-ին Հմեյմիմ ավիաբազա վերադառնալիս Միջերկրական ծովի ջրատարածքի վրա կորել Է կապը ռուսական Իլ-20 ինքնաթիռի անձնակազմի հետ»,- պաշտոնական հաղորդագրության տեքստից մեջբերում Է անում ՌԻԱ Նովոստին:
Ինքնաթիռում եղել Է 14 մարդ. նրանց ճակատագիրն առայժմ հայտնի չԷ: Լաթաքիայի ջրատարածքում որոնողափրկարարական գործողություն Է ընթանում: ՌԴ ռազմական գերատեսչությունում ՌԻԱ Նովոստիի աղբյուրների տեղեկատվության համաձայն՝ ռադարներից Իլ-20-ի անհետացումը համընկել Է Լաթաքիայում օբյեկտների հրթիռակոծման հետ:
Սիրիական կողմը հայտարարում Է, որ գրոհն իրականացվել Է ծովի կողմից Իսրայելի օդուժի չորս ինքնաթիռների մասնակցությամբ: Երկրի SANA պետական գործակալությունը գրել Է, որ ռուսական ինքնաթիռը հավանաբար խոցվել Է իսրայելական օդուժի կողմից:
Մինչդեռ CNN-ը, վկայակոչելով ԱՄՆ-ի պաշտոնական շրջանների աղբյուրներ, իր Twitter-ում գրել Է, որ «սիրիական զենիթային կայանքները սխալմամբ խոցել են ռուսական առափնյա պարեկային ինքնաթիռը, երբ սիրիական ռեժիմը փորձում Էր խոցել իսրայելական հրթիռները»:
Իսրայելն առայժմ ոչ մի կերպ չի մեկնաբանել իրադրությունը: Մինչդեռ, նաեւ հաղորդում Է, որ օդային տարածության հսկման ռուսական ռադիոտեղորոշիչ միջոցներով հրթիռների արձակումներ են գրանցվել ոչ հեռու գտնվող "Auvergne" ֆրանսիական ֆրեգատից: Սակայն այս տեղեկատվությունը նույնպես ոչ մի կերպ չի հաստատվում: