Հավլաբարին հարող Բարաթաշվիլիի վերելքի նորացման աշխատանքների ընթացքում հայկական գրությամբ տապանաքարեր են հանվել (լուսանկար)
Թբիլիսիի Հավլաբար թաղամասին հարող Բարաթաշվիլիի վերելքի նորացման աշխատանքների ընթացքում հայկական գրությամբ տապանաքարեր են հանվել:
Դրանք հիմնականում մայթերում էին օգտագործվել՝ որպես բռնակներ: Նշված հատվածի վերանորոգմամբ զբաղվող՝ Black Sea Group շինարարական ընկերությունը շիրմաքարերը տրամադրելու պատրաստակամություն է հայտնել, դրանց որոշ մասը փրկվել է շինարարական աղբ դառնալուց և տեղափոխվել Խոջիվանքի հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոն:
Թբիլիսահայ հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանն ասում է, որ սրանք Խոջիվանքի տապանաքարերն են, որոնք 30-ական թվականներին Բերիայի հրամանով պանթեոնից հանվել և օգտագործվել են որպես շինանյութ. «30-ական թվականներին կազմվեց Թբիլիսիի վերանորոգման գենպլանը, այդ ժամանակ այդ պլանին զոհ գնացին նաև մի շարք հայկական եկեղեցիներ: Այդ ժամանակ ճարտարապետները քաղաքի զարգմացման մեջ չէին տեսնում նաև Խոջիվանքի գերեզմանատունը, տեղում կառուցվեց Բարեկամության այգին, որ գործեց մինչև 1991 թվականը: Ոչնչացված պանթեոնի տապանաքարերն օգտագործվեցին որպես շինանյութ: Քարերը տեսակավորվում էին ըստ որակի՝ բազալտն առանձին, օգտագործվում էր դրսի հարդարման, մարմարը՝ ներքին հարդարման ընթացքում»,-Ալիքի հետ զրույցում մանրամասնում է Լևոն Չիդիլյանը:
Նա նաև ասում է, որ սա առաջին անգամը չէ, որ Թբիլիսիի տարբեր հատվածների վերանորոգման ընթացքում հայկական հետք է գտնվում: Տարիներ առաջ ևս իրենց նախաձեռնությամբ և Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ տապանաքարեր են տեղափոխվել Խոջիվանքի պանթեոն: Դրանք հանվել էին ներկայիս Բիլթմոր հյուրանոցի վերանորոգման ընթացքում, ժամանակին օգտագործվել էին շենքի ներքին հարդարման համար: