Ռուսաստանի ԶՈւ միակ ավիակիր հածանավը կկանգնի երեքամյա վերանորոգման
«Միացյալ նավաշինական կորպորացիայի» նախագահը հայտնել էր, որ Ռուսաստանի ԶՈւ Հյուսիսային նավատորմի «Ադմիրալ Կուզնեցով» ավիակիր հածանավի վերանորոգման և արդիականացման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2020 թվականի վերջին, իսկ 2021-ի առաջին կեսին անել փորձարկումները։
Ավելի ուշ «ՌԻԱ Նովոստի» գործակալության աղբյուրը հայտնել էր, որ նավը վերանորոգման կկանգնեցվի սեպտեմբերի 15-16-ին։
2017-ին «Միացյալ նավաշինական կորպորացիայի» ռազմական նավաշինության գծով փոխտնօրենը հայտնել էր, որ վերանորոգումից հետո «Ադմիրալ Կուզնեցով» ավիակիրը կծառայի ևս 20 տարի:
Նախկինում հածանավը ևս վերանորոգվել է: Իսկ հածանավի հիմնարար վերանորոգման անհրաժեշտության մասին հայտնել են դեռ 2014-ին։ Խոսվում էր, թե հածանավը առաջիկայում կարող է կանգնել հիմնարար նորոգման, որն ամենայն հավանականությամբ կտևի ոչ պակաս, քան 3 տարի։ Նշվում էր, որ հածանավի տեխնիկական վիճակն առայժմ բավարար է իր առջև դրված խնդիրները կատարելու համար, սակայն 3 կամ 4 տարուց «Ադմիրալ Կուզնեցովը» հարկարդված է լինելու կանգնել նորոգման, որի ընթացքում կարդիականացվեն նաև նավի մի շարք բաղկացուցիչներ:
Հավելենք, որ նախկինում հածանավի տեխնիկական խնդիրների պատճառով վայրէջք կատարելիս վթարվել են ՌԴ ԶՈւ ինքնաթիռներ, դրանց պատճառ է դարձել, օրինակ` հածանավի «արգելակող պարանի» կտրվելը:
«Ադմիրալ Կուզնեցով» ավիակիրը շահագործման են հանձնել 1991-ին։ Որպես կանոն, ընդհանուր առմամբ ավիակրի վրա հերթապահություն է իրականացնում 20 ինքնաթիռ և 17 ուղղաթիռ, թեպետ այս թվերը կարող են լինել փոփոխական։ Շուրջ 2650 հոգանոց անձնակազմից 620-ը բաժին են ընկնում օդաչուներին և թռիչքները սպասարկող անձնակազմին։
Ըստ հաստիքի՝ ավիակրի վրա նախատեսված է ունենալ 14 միավոր Սու-33 կործանիչ, 14 միավոր ՄիԳ-29 / ՄիԳ-29-ԿՈւԲ կործանիչ: Սակայն ավիակրի վրա 2016 թ. նոյեմբերի դրությամբ տեղակայված եղել է 12 կործանիչ՝ 9 միավոր Սու-33, և 3 միավոր ՄիԳ-29Կ:

Աղբյուրը՝ razm.info