Աշխարհ

18.09.2018 12:56


Ил-20-ը խոցել է Սիրիայի ՀՕՊ-ը, սակայն այն հարվածի տակ են դրել Իսրայելի օդանավերը․ ՌԴ ՊՆ

Ил-20-ը խոցել է Սիրիայի ՀՕՊ-ը, սակայն այն հարվածի տակ են դրել Իսրայելի օդանավերը․ ՌԴ ՊՆ

Ռուսաստանյան ռազմական հսկողության Ил-20 օդանավը, որում գտնվում էր 14 մարդ, խոցվել է Միջերկրական ծովի արևելքում՝ Սիրիայի ափերի մոտ:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը երեքշաբթի առավոտյան հաստատել է, որ օդանավը խոցվել է Սիրիայի հակաօդային պաշտպանության կողմից, սակայն, նրա խոսքով, Ил-20-ը «հարվածի տակ են դրել» Իսրայելի օդանավերը:

«Իսրայելի տվյալ սադրիչ գործողությունները գնահատում ենք որպես թշնամական»,-հայտարարել է Կոնաշենկովը:

«Իսրայելցի զինվորականների անպատասխանատու գործողությունների արդյունքում զոհվել է 15 ռուսաստանցի զինծառայող: Դա ամենևին չի համապատասխանում ռուս-իսրայելական գործընկերության ոգուն»,-նաև ասել է ՌԴ ռազմական գերատեսչության ներկայացուցիչը:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը