Վերջին շրջանում քաղաքական օրակարգը դարձել է հասարակության քննարկման թիվ մեկ թեման՝ խոսելու, սեփական կարծիքը դիմացինի պարանոցին հնարավորինս ամուր փաթաթելու և վերջում խոհարարական գլուխգործոց՝ աջաբսանդալ սարքելու:
Թավշյա հեղափոխությունից հետո Նոր Հայաստանում քաղաքական կրքերը քաղաքական արենան թավիշով պատելու միտում դեռ չունեն: Կարծիքները տարբեր են, հակադիր բևեռներից և նույնիսկ խիստ հակասական:
Երևակ ակումբում այս անգամ քննարկվող թեման հասարակական լուրջ կարևորություն ուներ՝ Նոր Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերները: Թեմայի քննարկմանը մասնակցում էին ոլորտի մասնագետներ՝ քաղաքագետներ և թեմայով հետաքրքրված տարբեր մասնագիտություն ունեցող քաղաքացիներ:
Ակումբում հյուր էին արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, քաղաքագետ Երվանդ Բոզոյանը և միջազգայնագետ Գրիգորի Բալասանյանը: Նրանց կարծիքները թեմայի շուրջ, մեղմ ասած, նույն կետում չէին հատվում:
Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը թավշյա հեղափոխությունը դարակազմիկ երևույթ է համարում հայերիս համար: Հայերն առաջին քրիստոնյա ժողովուրդն են, ովքեր իրականացրին խաղաղ, անարյուն և նույնիսկ աշխարհի համար անսպասելի հեղափոխության նման օրինակ:
Նոր Հայաստանի ներքին մարտահրավերներից նա պարզորոշ մատնանշեց 5-րդ շարասյուն կոչվածին լրջագույնս մոտենալու և նրանց դեմ համապատասխան պատժամիջոցներով հանդես գալու հարցը: Արտաքին քաղաքական տիրույթում, ըստ բանախոսի, մեզ համար թիվ մեկ մտահոգության հարցը պետք է լինի Նախիջևանը: Աչքներս բաց և արթուն մտքով պիտի հետևենք նաև Ադրբեջանի քայլերին:
Մեր դաշնակիցը՝ Ռուսաստանը, կարծում է, որ մենք գնում ենք Վրաստանի և Ուկրաինայի հետքերով. այնտեղ ինֆորմացիայի սխալ արտահոսք կա: Արման Նավասարդյանը թեմայի կարճառոտ բանաձևումը հետևյալ կերպ տվեց. թավշյա հեղափոխությունը թավշյա ձեռնոցներով չեն անում:
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը չկիսեց Արման Նավասարդյանի այն կարծիքը, ըստ որի՝ մեր մասին Ռուսաստանում ինֆորմացիայի թյուրըմբռնում կա: Երվանդ Բոզոյանի կարծիքով՝ այնտեղ անգամ վախի մթնոլորտ կա հեղափոխության շղթայական տարածման ասպեկտում: Хотим, как в Армении լոզունգը նրանց հանգիստ չի տալիս: Բանախոսը առանձնացրեց մեր տեղն ու դերը հասկանալու հարցը, այլապես 1915 թվականի հարվածից ոչ պակաս հարված կստանանք:
Միջազգայնագետ Գրիգորի Բալասանյանը արտաքին քաղաքականությունը համարեց ներքին քաղաքականության շարունակություն: Նրա կարծիքով՝ ներքաղաքական լարվածության թոթափումը կօգնի նաև արտաքին քաղաքական դաշտում: Իսկ ահա երկիրը սևերի և սպիտակների բաժանելը մեզ լավ բանի չի բերի:
Վերջում բանախոսները նոր Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերները թեմայով ճաշատեսակի պատրաստման համառոտակի բանաձևումը տվեցին:
Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը առաջնային համարեց արտաքին քաղաքականության հայեցակարգ մշակելու հարցը: Բերելով Ավստրալիայի օրինակը՝ նա մատնանշեց նաև, որ զարգացած երկրներում ժողովուրդն այսքան շատ քաղաքականությամբ չի զբաղվում:
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն առաջարկեց քաղաքականապես հասունանալ՝ գիրք կարդալ՝ «Դեմոկրատիան Ամերիկայում»:
Միջազգայնագետ Գրիգորի Բալասանյանն էլ բաղադրատոմսի վերնագրում նշեց՝ նոր Հայաստանում անհարկի շտապողականություն է ցուցաբերվում:
Քաղաքական կրքերը հեղափոխությունից 4 ամիս անց