Ադրբեջանցի ընդդիմադիր Օրհան Բախըշլըն դատապարտվել է 6 տարվա ազատազրկման
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել «Ազգային ճակատ» ընդդիմադիր կուսակցության անդամ Օրհան Բախըշլըին: Երիտասարդ ակտիվիստը մեղավոր է ճանաչվել խոշոր չափերով թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ:
Բախըշլըն ձերբակալվել է մայիսի 6-ին, ադրբեջանցի իրավապահները պնդում են, թե նրա մոտ 6 գրամ հերոին տեսակի թմրանյութ է հայտնաբերվել:
Ակտիվիստը կտրականապես հերքել է մեղադրանքը՝ պնդելով, որ ոստիկաններն են իր գրպանում դրել թմրանյութը:
Ձերբակալությունից մի քանի օր առաջ ակտիվիստը մասնակցել էր Մամուլի ազատության օրվան նվիրված բողոքի ակցիային, որի ժամանակ հայտարարել էր, թե «լրագրող Էլմար Հուսեյնովին սպանել են երկրի իշխանությունները»: Բախըշլըի գործընկերների կարծիքով՝ հենց այդ հայտարարությունն է դարձել ձերբակալության պատճառ:

Աղբյուրը՝ Ազատություն