Լրահոս

19.09.2018 11:57


Գեղարքունիքում 54–ամյա հայրը երեխաներին արգելել է դպրոց հաճախել

Գեղարքունիքում 54–ամյա հայրը երեխաներին արգելել է դպրոց հաճախել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 17-ին ոստիկանության Ճամբարակի բաժնի անչափահասների գործերով տեսուչին է դիմել Գեղարքունիքի մարզի Այգուտ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատր Արա Երիցյանը և հայտնել, որ դպրոցի աշակերտներ, 13-ամյա Գոռ և 14-ամյա Մհեր Ղուկասյանները այս տարվա սեպտեմբերի 1-ից դպրոց չեն հաճախում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ճամբարակի ոստիկանները պարզել են, որ երեխաներին դպրոց արգելում է հաճախել հայրը՝ 54-ամյա Սարմեն Ղուկասյանը՝ պատճառաբանելով, որ ինքը պահանջել է, որպեսզի աշխատանքից ազատեն դպրոցի՝ կենսաթոշակի տարիքի հասած ուսուցիչներին և դպրոցի տնօրենին: Նա հայտարարել է, որ մինչև իր պահանջը չկատարվի, հրաժարվելու է երեխաներին ուղարկել ոչ միայն այդ դպրոց, այլ նաև մեկ ուրիշ:

Փաստի առթիվ ոստիկանության Ճամբարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Այս խորագրի վերջին նյութերը