Մեզ խուզարկել են, քանի որ դեմ ենք ԼԳԲՏ քարոզին (տեսանյութ)
a1plus.am-ը հայտնում է, որ օրեր առաջ խուզարկություն էր իրականացվել «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության գրասենյակում՝ ՀՔԾ և ԱԱԾ պետերի խոսակցության հայտնի գաղտնալսման դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում: «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության անդամներ Հայկ Նահապետյանն ու Հայկ Այվազյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրին մանրամասներ խուզարկությունից:
«Երկուշաբթի առավոտյան ամսի 17-ին խուզարկություն է եղել։ Խուզարկության հիմքերում գրված էր, որ ես եւ Հայկ Այվազյանը հնարավոր է այդ գաղտնալսում իրականացնողներն ենք։Երկու տարուց ավել մեր գրասենյակը կա, մեր գրասենյակի հետ կապված որեւիցե գաղտնիություն չկար։ Մենք ժպիտով ենք վերաբերվում այդ հայտարարությանը՝ իրականության հետ որեւէ աղերս չունեցող գնահատականին»,-նշում է Հայկ Նահապետյանը։
Վերջինս նշում է, որ իրենց մոտից առգրավել են բոլոր համակարգիչները՝ անգամ անձնականները, կրիչներ եւ հեռախոսներ, տեսանկարահանող սարքեր:
Խուզարկություն եղել է նաեւ Հայկ Այվազյանի տանը, փնտրել են նաեւ թմրանյութեր եւ զենք։
«Կարծում եմ, որ այս գործի շրջանակներում կապ չունի ոչ զենքը, ոչ թմրանյութը»,-ասաց Հայկ Նահապետյանը։
Հայկ Այվազյանն ասաց, որ խուզարկությունը տեղի է ունեցել իր ծնողների տանը։ Ասել են, որ փնտրում են զենք, թմրանյութեր եւ գաղտնալսող սարքեր։ Այդ խուզարկությունից հետո կազմակերպվել է նախաձեռնության աշխատանքները։
«Ես հույս ունեմ, որ մեր աշխատանքները կշարունակվեն։ Մենք համագործակցում ենք բոլոր ուժերի հետ, գործիչների հետ, եթե իրենք համախոհ են մեզ հետ։ Տեսականորեն չենք բացառում, որ այս խուզարկությունը խոչընդոտ է այն մտքերին, որ մենք դավանում ենք»:
Նախաձեռնության անդամները խուզարկությունը կապում են իրենց գործունեության հետ, մասնավորապես այն հանգամանքին, որ իրենք դեմ են ԼԳԲՏ քարոզին:

Մանրամասները՝ a1plus.am-ում։