Սոցցանցի պատճառով Ստամբուլում 85-ամյա ամուսինը սպանել է իր կնոջը
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում 50 տարվա ամուսնական համատեղ կյանքից հետո 85-ամյա տղամարդը դանակահարել է 76-ամյա կնոջը:Պատճառը սոցկայքերից մեկում ամուսնու` ինչ-որ մեկի հետ ենթադրյալ նամակագրությունն էր:
Դեպքը տեղի է ունեցել Ստամբուլում: Վիճաբանության հետևանքով ամուսինը խոհանոցային դանակով հարվածել է կնոջ սրտին՝ սպանելով նրան: Այնուհետև ինքնասպանության փորձ կատարել և կտրել սեփական երակները, բայց ողջ է մնացել:
Ամուսինը ցուցմունք է տվել, որ կնոջ և իր միջև վիճաբանություն է սկսվել խանդի պատճառով: Կինը խանդել է ամուսնուն սոցցանցերից մեկում հաշիվ ունենալու համար:
«Կինս կարծում էր, թե իմ սոցցանցային հաշվում ինչ-որ մեկի հետ եմ խոսում: Այդ պատճառով հաճախ էինք վիճում: Վերջում ասաց՝ «հեռացիր տանից, այլևս քեզ չեմ վստահում» և կրկին վիճեցինք»-պատմել է Բիլալը:
Սոցցանցի պատճառով Ստամբուլում 85-ամյա ամուսինը սպանել է իր կնոջը
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում 50 տարվա ամուսնական համատեղ կյանքից հետո 85-ամյա տղամարդը դանակահարել է 76-ամյա կնոջը: Պատճառը սոցկայքերից մեկում ամուսնու` ինչ-որ մեկի հետ ենթադրյալ նամակագրությունն էր:
Դեպքը տեղի է ունեցել Ստամբուլում: Վիճաբանության հետևանքով ամուսինը խոհանոցային դանակով հարվածել է կնոջ սրտին՝ սպանելով նրան: Այնուհետև ինքնասպանության փորձ կատարել և կտրել սեփական երակները, բայց ողջ է մնացել:
Ամուսինը ցուցմունք է տվել, որ կնոջ և իր միջև վիճաբանություն է սկսվել խանդի պատճառով: Կինը խանդել է ամուսնուն սոցցանցերից մեկում հաշիվ ունենալու համար:
«Կինս կարծում էր, թե իմ սոցցանցային հաշվում ինչ-որ մեկի հետ եմ խոսում: Այդ պատճառով հաճախ էինք վիճում: Վերջում ասաց՝ «հեռացիր տանից, այլևս քեզ չեմ վստահում» և կրկին վիճեցինք»-պատմել է Բիլալը:
Աղբյուրը՝ ermenihaber.am